Միջոցառումներ

Համապետական շաբաթօրյակին մեր ակտիվ մասնակցությունը:
Մաքուր պահենք մեր շրջակայքը

«Ապրելու ապրիլ»խորագրով միջոցառում նվիրված Հայոց մեծ եղեռնի 107 ամյակին
Կազմակերպիչ՝ Ռ. Գաբրիելյան

Վարսերի միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը, ծնողներն ու աշակերտները խորին երախտագիտություն են հայտնում «Սևան» թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանին, ում նախաձեռնությամբ «Հայ դպրոց» հիմնադրամը Վարսերի դպրոցին նոր գույք նվիրաբերեց: Շնորհակալություն «Հայ դպրոց» հիմնադրամին հայրենանվեր գործի համար: Դպրոցի պատմության մեջ այս բացառիկ նվիրատվությունը կհիշվի սերնդեսերունդ: Pap Hayrapetyan BaghdikMonik Der Grigorian

Մենք` հայերս, քրիստոնյա ազգ ենք և սիրով պահպանում ենք մեր ավանդույթները։ Այդ տոներից մեկը Սուրբ Զատիկն է,որը մեր առաքելական եկեղեցին նշում է մեծ շուքով։
Այսօր Վարսերի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի սաները ներկայացան <> միջոցառմամբ և ներկաներին պարգևեցին հաճելի րոպեներ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
Կազմակերպիչ` Է.Մելքոնյան

«Ես գալիս եմ ահա» խորագիրը կրող գրական-երաժշտական միջոցառում էր կազմակերպվել Վարսերի միջնակարգ դպրոցում: Թևածում էր չարենցյան շունչն ու ոգին: Դրվագներից մեկում մանուկ Չարենցը դեպի անհունն ուղարկեց մանկությունը խորհրդանշող սպիտակ աղավնուն: Գրողին տեսանք մանուկ հասակում, բանակից տուն վերադարձած, որից հետո նաև սայաթ-Նովայի ընկերակցությամբ:
Միջոցառմանը առանձնապես շուք էին հաղորդում աշակերտների ներկայացրած երգն ու պարը: Ուսուցիչ` ԻՎ. Պետրոսյան

11-րդ դասարանի աշակերտները գերմաներենի դասին Kaffeefilter թեման ուսումնասիրելիս ֆիլտրեցին սուրճը։

Բաց դաս համաշխարհային պատմությունից 6-րդ դասարանում
Ուսուցիչ՝ Մ. Աղաջանյան

Բաց դաս 9-րդ դասարանում ֆինանսական կրթությամբ ներառված «Հանրահաշիվ» առարկայից. «Փողը մարդու կյանքում, թղթադրամ, տարադրամ» թեմայով


Աշակերտական խորհրդի ուսումնադաստիարակչական հանձնախմբի անդամների ջանքերով 1-ին դասարանի և նախակրթարանի սաների համար բեմադրվեց տիկնիկային ներկայացում. «Անտառի տնակը»


Աշակերտական խորհրդի 6-րդ դասարանի անդամների ջանքերով բեմադրվեց «Երկու որդիների մասին» առակը

Աշակերտական խորհուրդը կանանց տոնին ընդառաջ անակնկալ էր պատրաստել ուսուցչուհիների համար

Հրաձգության սպարտակիադայի ներդպրոցական փուլին մասնակցեցին 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները: Միավորային հաշվարկներով հաղթողներ ճանաչվեցին` Ստեփանյան Սիրակ-9-րդ դասարան, Գևորգյան Արգամ- 9-րդ դասարան, Հակոբյան Մանուշ-10-րդ դասարան և Ոսկանյան Ասյա-12-րդ դասարան

«Գեղարքունյաց ձմեռ 2022» մարզամշակութային միջոցառումը Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:
Սպորտային տարաբնույթ խաղերում հաղթողները արժանացան խրախուսական նվերների հաստատության կողմից: