ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին գյուղում գործել է եռամյա դպրոց։ Ներկայումս դպրոցը կոչված է ի պատիվ արցախյան ազատամարտի հերոս Ռաֆիկ Պետրոսյանի։ Այն նախատեսված է 350 աշակերտի համար, սակայն ներկայումս ունի 157 աշակերտ։ Երիտասարդների կեսից ավելին ուսումը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, առավելապես`ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում,Ոստիկանության ակադեմիայում, ԵՊԼՀ-ում և ՀՊՃՀ-ում։ Դպրոցի սաները 2014 թվականի սեպտեմբերի 15-ին մասնակցեցին «Հայ ասպետ» գիտամարտին և հաղթանակ տարան (68 միավոր)`ցուցաբերելով ազնիվ ու հիանալի խաղ, իսկ թիմի ավագը մասնակցեց «Ասպարեզ խաղին»։ Դպրոցի ավագ դասարանների աշակերտները ակտիվ մասնակցում են «Հուսո ճանապարհ» հասարակական կազմակերպության և Գեղարքունյաց թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած միջոցառումներին ու սեմինար-քննարկումներին:Մեծ մասնակցություն են ցուցաբերում նաև առարկայական օլիմպիադաներին` արժանանալով հանրապետական ու մարզային փուլերի մրցանակների և դրամական պարգևների։ Իսկ տարրական և հիմնական դպրոցի դասարանի աշակերտները հատուկ մրցանակներով և գավաթներով են վերադառնում «Մեղու»,«Կենգուրու» և ֆիզկուլտուրայի տարածքային մրցույթ-օլիմպիադաներից։ Գյուղում գործում է «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղը, որի ղեկավարն է Վահե Հարությունյանը։ Արդեն մի քանի տարի է որ երեխաներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում կազմակերպության կազմակերպած միջոցառումներին։ Մի­ջո­ցա­ռումների կեսից ավե­լին նվիր­ված է հայ­րե­նա­սի­րու­թյան, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան դա­ստի­ա­րա­կու­թյա­նը, ինք­նա­ճա­նա­չո­ղու­թյան, ազ­գա­յին- պետական- հայրենասիրական գա­ղա­փա­րա­խո­սու­թյան քա­րոզ­չու­թյա­նը, իսկ մյուս մա­սը` մշա­կույ­թի, ար­վես­տի, սպոր­տի, բնա­պահ­պա­նու­թյան, կր­թու­թյան, գի­տու­թյան, և այլ բնա­գա­վառ­նե­րին։

Նշանավոր մարդիկ
Առաքել Գեղամեցի (ծն.և մահվ. թիվն անհայտ)-XVI դ. վերջի և XVII դ. 1-ին կեսի հայ մանրանկարիչ, ծաղկող։ Գեղարքունիքի Վարսեր գ-ից տեղափոխվել և ստեղծագործել է Կարինի գավառի Թըվանճ գ-ում։ 1576-1632 թթ.-ին ԱՌԱՔԵԼի պատկերազարդած ձեռագրերից ութ Ավետարան (ձեռ. № 4100, 7555, 7633, 7634, 7646, 7869, 8931, 10805) և մեկ Սաղմոսարան (ձեռ. № 2660) պահվում են Մատենադարանում, որոնց բնորոշ են մարդկային ֆիգուրների պատկերման սխեմատիզմը, զարդաձևերի առատությունը, գունագեղությունը։
Խաչիկ Մաթևոսյան(1916 թ, Վարսեր-1944 թ, Մինսկ)-Կարմիր բանակի ավագ լեյտենանտ։ Ավարտել է Վարսերի եռամյա դպրոցը, այնուհետև փոխադրվել է Բելառուս և սովորել Մինսկի Մ. Կալինինի անվան հետևակային զինվորական ուսումնարանում։ Մասնակցել է ֆիննական պատերազմին, 1940 թ. նշանակվել դասակի, որոշ ժամանակ անց՝ 37-րդ հրաձգային դիվիզիայի 247-րդ վաշտի հրամանատար։ Մարտական ուղին ավարտել 1944 թվականին։
Սոս Մովսիսյան (10 նոյեմբեր, 1923,Վարսեր)-խմբագիր, հրատարակիչ, վաստակավոր ժուռնալիստ, հրապարակախոս, թարգմանիչ։ 1962-1966 թ. ՀԿԿ Կենտկոմի մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության սեկտորի վարիչ։ 1966- 677-ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տնօրեն։ 1967-1981 թ ՀՀ ՄԽ կից հրատպետկոմի նախագահի տեղակալ։ 1981-1991 թթ. «Լույս» հրատարակչության տնօրեն։ 1999 թ. մինչև հիմա Հայաստանի գրահրատարակիչների ազգային միության նախագահ։ ՀՀ մշակույթի բնագավառում ունեցած իր զգալի ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ՈՍԿԵ մեդալով[11]։
Միքայել Խաչատրյան (հունվարի 1, 1941, Վարսեր)-ՀՀ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ համալսարանի) քոմփյութերային համակարգերի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ, ՀՀ ԳԱԱ-ի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1985-1999 թթ. ավագ գիտաշխատող է աշխատել ՀԽՍՀ ԳԱ Հաշվողական կենտրոնում ։ 1986-1999 թթ. համատեղությամբ դոցենտ է աշխատել Հայաստանի Պետական ճարտարագիտական hամալսարանի Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման ամբիոնում։
Ալեքսանդր Հակոբյան (1949 թ, դեկտեմբերի 2/ գ. Վարսեր)-Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի հայ համայնքի և հայ մշակութային միության նախագահ, տեղի հայկական եկեղեցու և դրան կից հայկական դասարանի հիմնադիր, գործարար։ Ավարտելով միջնակարգ դպրոցը`անցել է ծառայության Ուկրաինայի ռազմածովային նավատորմում և շուրջ 47 տարի ապրում և ղեկավարում է տեղի հայ համայնքը։
Կառլեն Սարգսյան (1950 թ, գ. Վարսեր)-Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի տեղակալ, դատախազ։ 1995 թվականի հունիսի 7- ին ՀՀ նախագահի հրամանագրով ստացավ ՀՀ արդարադատության նախարարության զինվորական փոխգնդապետի կոչում։
Կարինե Բաղդասարյան (1957 թ)-ՀՀ վարչական դատարանի դատավոր։ 2001 թվականին աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր[12]։
Արսեր Ադամյան ( սեպտեմբերի 26, 1967 թ)-ՀՀ Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ։ 2012-2013 թթ.` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ Այնուհետև ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, իսկ 2013-2014 թթ.` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ ՀՀ ոստիկանության պետի 2014 թ. հունվարի 8-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնին[13]։
Մերի Մանուկյան-Երևանի պետական համալսարանի նուրբ օրգանական քիմիայի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դասախոս, ՀՀ ԳԱԱ-ի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող , քիմիական գիտությունների թեկնածու։ Ավարտել է Վարսերի միջնակարգ դպրոցը և ընդունվել ՀՊՄՀ-ի քիմիայի և էկոլոգիայի ֆակուլտետը` ավարտելով այն 1997 թվականին։ Հեղինակ է մեկ գիտական ատենախոսության, երկու գրքի։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և ստացել մրցանակներ ու պատվոգրեր։
Տ. Նշան քահանա Ալավերդյան (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1981 թ. հունվարի 17-ին ))-Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Առաջին զանգվածի նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,քահանա,քրեակատարողական հիմնարկների հոգևոր հովիվ՝ այցելու սարկավագ։ 987-1998 թթ. սովորել է Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1998-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում։ 2003 թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռնադրվել է սարկավագ։ 2014 թ. սեպտեմբերի 21-ին ձեռամբ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ձեռնադրվել է քահանա[14]։
Հերմինե Պետրոսյան (1986 թ., օգոստոսի 26/ գ. Վարսեր)-ասմունքող, հաղորդավար, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Ավարտել է Վարսերի միջնակարգ դպրոցև, այնուհետև ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։
Արցախյան ազատամարտի մասնակիցներ
Աղամալյան Խաչիկ- ծնվել է 1973 թվականի մայիսի 5-ին Վարսեր գյուղում։ Մասնակցել է Արցախի Ֆիզուլիի շրջանի մարտական գործողություններին և հերոսաբար նահատակվել `1993 թվականի ապրիլի 29-ին Հորադիզ գյուղում։
Աղամալյան Վահան-ծնվել է 1973 թվականին Վարսեր գյուղում։ Մասնակցելով արցախյան հերոսամարտին` պաշտպանել է ՀՀ սահմանները և զոհվել ՀՀ սահմանամերձ գոտում մարտական գործողությունների ժամանակ 1994 թվականի ապրիլի 29-ին։ Նրա պատվին գյուղում տեղադրվել է հիշատակը հավերժացնող հուշարձան- կիսանդրի։
Պետրոսյան Ռաֆիկ-ծնվել է 1940 թվականի մարտի 3-ին Վարսեր գյուղում։ Մասնակցել է արցախյան ազատամարտի Լաչինի ազատագրման մարտական գործողություններին և զհվել 1992 թվականի դեկտեմբերի 18-ին Լաչինի շրջանում։