Արտադասարանական խմբակներ

2021-2022 ուստարվա արտադպրոցական խմբակներ`
1. Սեղանի թենիս
2. Անգլերեն
3. Քաղ. պաշտպանություն և առաջին բուժօգնություն
4. Տրամաբանություն

Վարսերի միջնակարգ դպրոցում «Անգլերեն» խմբակի անդամների կողմից տեղի ունեցավ Հ. Թումանյանի 153 ամյակին նվիրված միջոցառում անգլերեն լեզվով: 7-րդ դասարանի աշակերտները բեմադրեցին «Անբան Հուռին» հեքիաթը ՝ “Lazy Huri”: Միջոցառման ընթացքում երեխաները ցույց տվեցին անգլերեն լեզվի իրենց կարողությունները:

2021թ. դեկտեմբերի 17-ին «Սեղանի թենիս» խմբակի առաջին կիսամյակի աշխատանքը ամփոփվեց մրցույթով։ Հաղթողներ ճանաչվեցին 11-րդ դասարանի աշակերտներ Գալստյան Միքայելն ու Գևորգյան Օլգան։
Կազմակերպիչ՝ խմբակի ղեկավար Մ. Համբարձումյան