Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց

Դպրոցի պատմության, ընդհանուր դրույթների, առօրյայի

Մայրենի լեզվի միջազգային օր

Մարտի 6th, 2017

Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը /դասղեկ` Մ. Գալստյան/ ներկայացրեց միջոցառում նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան ` «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, հոգին ու հոգեբանությունը…» խորագրով
Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումը բացվեց Մհերի «Հայաստան» երգով, որին զուգահեռ էկրանին ցուցադրվում էր տեսանյութ մայրենի լեզվի մասին, այբուբենի ստեղծման պատմությունը, հայ և համաշխարհային մեծերի խոսքերը հայերի մասին, հայոց լեզվի անցած պատմության մասին:
Երգից հետո հաղորդավարները ներկայացրին օրվա կարևոր խորհուրդը, թե ինչու է հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ – ն 1999 թվականի փետրվարի 21-ը հռչակել Մայրենի լեզվի միջազգային օր, նշեցին նաև, որ, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ – ի գնահատականի աշխարհի 6000 լեզուներ կորստի մատնվելու եզրին են:
Այնուհետև հնչեց ասմունք` Հ. Սահյան` «Հայոց լեզու», Պարույր Սևակ` «Մայրենի լեզու» և այլ հեղինակների ստեղծագործություններ: Մայրենի լեզվին նվիրված ասմունքին հաջորդեց խրոխտ, հայրենասիրական, ռազմաշունչ պար: Աշակերտները իրենց ռազմահայրենասիրական պարը պարում էին Սիբիլի «Մեր լեզուն» /խոսք Հ. Սահյան/ երգի ներքո:
Շնորհավորելով և փառաբանելով մայրենի լեզվի միջազգային օրը` անդրադարձ կատարվեց մեծ լոռեցու ծննդյան տարեդարձին և գիրք նվիրելու օրվան:
Աշակերտները ներկայացրին Հովհ. Թումանյանի գրական, հասարակակակն ազգային գործունեությունը, նրա անուրանալի դերն ու առաքելությունը հայերիս կյանքում և գրականության մեջ: Միջոցառումը զուգակցվում էր Թումանյանի զանազան բանաստեղծությունների և խոհափիլիսոփայական քառյակների ասմունքով: Ցերեկույթը եզրափակվեց Ն. Ռոհսինյանի «Կիլիկիա» երգով, որը, ինչպես նշեցին աշակերտները, Հովհ. Թումանյանի սիրելի երգերից մեկն է եղել, որի ազդեցության տակ բանաստեղծը գրել է «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ…» բանաստեղծությունը:

Կազմակերպիչ` Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մ. Գալստյան